«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով 250 քմ մակերեսով տարածք է ստացել Երևանի կենտրոնում գտնվող պետական գույքից։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 23-ի նիստում։
Ընկերությունը ներկայացնում է «1in.am» լրատվական գործակալությունը։
Ընդգծվում է, որ ընկերությունը մտադիր է երկու տարվա ընթացքում 10 միլիոն դրամի ներդրումային ծրագիր իրականացնել։
Նշենք, որ «1in.am»-ը պատկանում է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանին, ով 2026 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում գլխավորել է այդ քաղաքական ուժի համամասնական ցուցակը։
Source: https://news.am/hy/news/1051383