Ռուսաստանի Դաշնությունն առանց որևէ պատճառի Մոսկվայից արտաքսել է Իտալիայի ռազմական կցորդին և նրա օգնականին։ Այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին։

«Սա վրեժխնդրության բացահայտ ակտ է Իտալիայից ռուս երկու ռազմական դիվանագետների արտաքսման համար, որոնք բռնվել էին Իտալիայի ազգային անվտանգությանը վնասող լրտեսության պահին», — նշել է նա։

Ավելի վեր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հռոմում Ռուսաստանի ռազմական ներկայացուցչության երկու աշխատակիցների արտաքսմանն ի պատասխան՝ Մոսկվան արտաքսել է Իտալիայի ռազմական ներկայացուցչին։

Source: https://news.am/hy/news/1050892