Իրանն ու Օմանը «արդյունավետ քննարկումներ» են անցկացրել Հորմուզի նեղուցում նավագնացության կարգավորման շուրջ, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։

«Ուրբաթ և շաբաթ օրերին Իրանի և Օմանի միջև ընթացած բանակցությունների ընթացքում օգտակար քննարկումներ են տեղի ունեցել Հորմուզի նեղուցում նավագնացության կարգավորման կարգի վերաբերյալ», — ճեպազրույցի ընթացքում ասել է Բաղաին։

Նա հավելել է, որ Իրանի և Օմանի միջև կարծիքների փոխանակումը շարունակվում է։

Ընդ որում, ինչպես նշել է Բաղային, Օմանի հետ բանակցությունները որևէ առնչություն չունեն ԱՄՆ-ի հետ երկխոսության հետ։

Կիրակի օրը Axios պորտալը, հղում անելով տարածաշրջանի իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանն ու Օմանը առաջընթաց են գրանցել Հորմուզում նավագնացության հարցի շուրջ բանակցություններում, սակայն նեղուցում տիրող իրավիճակը մնում է անփոփոխ․ այն նախկինի պես փակ է։

Source: https://news.am/hy/news/1051890