Honda Motor-ը թարմացրել է ճապոնական շուկայի համար նախատեսված Fit կոմպակտ վենը։

Արտադրողը վերանայել է մոդելի համալրումների շարքը։ Նախկին Basic-ը փոխարինվել է X-ով, Home-ը՝ Z-ով։

Արտաքինի փոփոխություններ կան RS սպորտային տարբերակում․ ռադիատորի ճաղավանդակն ու հետևի բամպերի դեկորատիվ ներդիրն այժմ սև փայլուն են (նախկինում անփայլ էին), փոխանցել է Drom.ru-ն։ RS կոմպլեկտացիայի ֆիրմային անվահեծերը դարձել են սև (նախկինում մշակված մակերես ունեին)։ Սրահի դեկորատիվ ներդիրները նույնպես սև են դարձել։ Դռների պաստառապատման և ղեկանվի վրա կիրառվել է կոնտրաստային կարմիր կար։ Ապակիներն այսուհետ պաշտպանված են ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ճառագայթումից։

Որպես օպցիա սկսել են առաջարկել շրջանակաձև տեսանելիության տեսախցիկների համակարգ։ Z տարբերակում օգտագործվում են նույն սպորտային ոճի բամպերները, ինչ RS-ում։ Ղեկանիվը վերցված է RS-ից՝ այն երկճաղանիի փոխարեն եռաճաղանի է։

Crosstar քրոս-տարբերակը համալրվել է ղեկանվի տաքացմամբ և ինֆրակարմիր ու ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող ապակիներով։

Ճապոնիայում Honda Fit-ը շարունակում է առաջարկվել 1.5 լիտրանոց բենզինային շարժիչով (118 ձիաուժ) և 1.5 լիտրանոց շարժիչի շուրջ կառուցված զուգահեռ հիբրիդային համակարգ (122 ձիաուժ) ունեցող տարբերակներով։ Քարշը առջևի է կամ լիաքարշ։

Source: https://news.am/hy/news/1050467