Մերձավոր Արևելքում լարվածության սրման պատճառով անվտանգային իրավիճակը մնում է լարված և չի բացառվում իրադրության անանխատեսելի թեժացումը։ Այդ մասին նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
«Այս պահին Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշություն ու առավելագույն զգոնություն, ինչպես նաև պատրաստ լինել չվերթների չեղարկումներին, օդային տարածքի պարբերական փակմանն ու տրանսպորտային հնարավոր խափանումներին։
Տարածաշրջանի որոշ ավիաընկերություններ հետաձգել են թռիչքների նախկին չվացուցակի վերականգնումը, իսկ մյուսները չեղարկել են որոշ ուղղություններով թռիչքները։ Իրանը և Իրանին աջակցող խմբավորումները կարող են հարձակումներ իրականացնել ԱՄՆ շահերի, ինչպես նաև ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների և ամերիկացիների հետ կապված օբյեկտների, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների ու այլ հաստատությունների դեմ։ Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տրվում վերանայել դեպի այս տարածաշրջան կամ դրա տարանցմամբ ճանապարհորդությունների ծրագրերը»։
Source: https://news.am/hy/news/1051253