Միացյալ Նահանգները կցանկանային իրենց ներդրումն ունենալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք խաղաղ համաձայնագիր ենք ուզում։ Մենք ուզում ենք պատերազմի ավարտ։ Պատրաստ ենք ցանկացած հնարավոր դրական դերակատարում ունենալ պատերազմին վերջ տալու գործում։ Պատերազմն ավարտելու համար անհրաժեշտ է, որ [կարգավորման պայմանների հետ] համաձայնեն Ռուսաստանն ու Ուկրաինան», — Մանիլայում ընթացող Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի արտգործնախարարների 59-րդ համաժողովի շրջանակում ասել է Ռուբիոն։
Source: https://news.am/hy/news/1051312