Հունգարացի հայտնի շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը հայտարարել է, որ պատրաստ չէ «ստանձնել պատմական պատասխանատվությունն ու միավորել պառակտված ազգը», հայտնում է DW-ն։

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը պատասխանել է, որ հարգանքով է վերաբերվում Պոլգարի որոշմանը։ Դեռևս անհայտ է, թե ով է դառնալու Հունգարիայի նախագահի պաշտոնի նոր թեկնածուն։

Յուդիթ Պոլգարը միակ կինն է, ում հաջողվել է ընդգրկվել աշխարհի ուժեղագույն շախմատիստների առաջին տասնյակում։ Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում (որն ավարտել է 2014 թվականին) նրան հաջողվել է հաղթել նաև Գարրի Կասպարովին։

49-ամյա «շախմատի թագուհուն» Հունգարիայի (հիմնականում ներկայացուցչական լիազորություններ ունեցող) նախագահի պաշտոնում առաջադրելու հարցը քննարկվել է հուլիսի 19-ից։ Նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի մտերիմ համարվող նախագահ Թամաշ Շույոկն արդեն լքել է պաշտոնը։

Հունգարիայի իշխող կուսակցությունն աջակցել է շախմատի լեգենդ Յուդիթ Պոլգարի թեկնածությանը նախագահի պաշտոնում

Source: https://news.am/hy/news/1050896