Եվրասիական տնտեսական միությունը գտնվում է կաթվածահար վիճակում և չի գործում։ Այս մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հուլիսի 30-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԵԱՏՄ-ն հարթակ է, որտեղ ես բարձրացնելու եմ մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը։ Եթե ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը չի գործում, նշանակում է՝ չի գործում նաև հենց կազմակերպությունը։ ԵԱՏՄ-ն դե ֆակտո գտնվում է կաթվածահար վիճակում, և այս ամենը նաև խորացման միտում է ցույց տալիս։ Եթե այս հարցը օպերատիվորեն չլուծվի, ես 100%-ով վստահ եմ, որ հենց Հայաստանը կհաղթահարի այս խնդիրը, այլ ոչ թե ԵԱՏՄ-ն»,- հավաստիացրել է Փաշինյանը։

Source: https://news.am/hy/news/1052520