ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 29-ին, կազմել է 366.3 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.43 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.67 դրամ (աճել է 3.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.572 դրամ (նվազել է 0.04 դրամով)։
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 362–364.5 դրամով, վաճառվում է 367.5 -368.50 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412 -415 դրամով, վաճառվում է 423–427 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում 4.37–4.5 դրամով, վաճառվում է 4.7–4.85 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 364 դրամով, վաճառվում՝ 367 դրամով:
Եվրոն գնվում է 415 դրամով, վաճառվում է 419 դրամով:
Ռուբլին գնվում է 4.33 դրամով, վաճառվում է 4.43 դրամով:
Source: https://news.am/hy/news/1052539