ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 31-ին, կազմել է 366.2 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.43 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.13 դրամ (աճել է 0.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.6065 դրամ (աճել է 0.03 դրամով)։

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 363–365 դրամով, վաճառվում է 368 -369 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 413 -417 դրամով, վաճառվում է 424–427 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում 3.7–4.53 դրամով, վաճառվում է 4.7–4.78 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 364 դրամով, վաճառվում՝ 367 դրամով:

Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 422 դրամով:

Ռուբլին գնվում է 4.30 դրամով, վաճառվում է 4.40 դրամով:

Source: https://news.am/hy/news/1052757