Հինգշաբթի օրն ՈւՎԲ-76 ռադիոկայանի եթերում, որը հայտնի է նաև որպես «Դատաստանի օրվա ռադիոկայան», հնչել է «Սուխոդելիե» հաղորդագրությունը։

Հինգշաբթի օրը ռադիոկայանը փոխանցել է «Ֆիատոպլոտ» հաղորդագրությունը։

Նոր հաղորդագրությունը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 14:17-ին, հայտնում է ռադիոկայանի ակտիվությանը հետևող «ՈւՎԲ-76 լոգի» Telegram-ալիքը։ Ռադիոն փոխանցել է «Սուխոդելիե» ազդանշանը։

ՈւՎԲ-76-ը 1970-ականներին ստեղծված ռազմական ռադիոկայան է, որը հիմնականում հեռարձակում է կարճ բզզացող ազդանշան, ինչի համար էլ այն երբեմն անվանում են նաև «բզզան»։

Source: https://news.am/hy/news/1050195