Ղազախստանում վեց ամսով արգելք է սահմանվել երկիր ցորենի ներմուծման վրա։ Այս մասին վկայում է հուլիսի 17-ին հանրապետության իրավաբանների համար նախատեսված PRG.Zanger տեղեկատվական համակարգի կայքում հրապարակված փաստաթուղթը։

«Վեց ամիս ժամկետով արգելք սահմանել Ղազախստանի Հանրապետության տարածք ավտոմոբիլային, ջրային և երկաթուղային տրանսպորտով երրորդ երկրներից և Եվրասիական տնտեսական միության երկրներից ցորենի ներմուծման վրա», — նշվել է տեքստում։

Բացառություն է կազմում համապատասխան ապրանքի ներմուծումը, որն իրականացվում է երկաթուղային տրանսպորտով՝ թռչնաբուծական և հացահատիկի վերամշակման ձեռնարկությունների շահերից ելնելով։ Բացի այդ, համապատասխան արգելքը չի տարածվի լիցենզավորված էլևատորների վրա, որոնք պատկանում են «Ազգային ընկերություն «Պարենային պայմանագրային կորպորացիա» բաժնետիրական ընկերությանը։

Ընդգծվել է, որ այն ցորենը, որը կապահովի թվարկված իրավաբանական անձանց, ենթակա չէ վաճառքի ներքին և արտաքին շուկաներում։

Թե կոնկրետ ինչն է դարձել համապատասխան քայլերի պատճառը՝ չի հաղորդվում։

Source: https://news.am/hy/news/1050375