Դանուբում ջրի մակարդակը վերջին օրերին շարունակել է նվազել՝ մի քանի հատվածներում սահմանելով նոր բացասական ռեկորդներ։ Ստեղծված իրավիճակի պատճառով մասնագետներն սկսել են «Պակշ» ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկի անջատման նախապատրաստումը, հայտնել են ԱԷԿ-ի օպերատոր MVM ընկերությունից։
Կայանի օպերատորի տվյալներով՝ Պակշի շրջանում ջրի մակարդակը կազմում է 118 սմ։ Գետի մակարդակի հետագա նվազման հետ կապված՝ ծանրաբեռնվածության նախկինում իրականացված իջեցումից հետո, 2026 թվականի հուլիսի 29-ին, 15:00-ին սկսվել է երրորդ բլոկի անջատման ընթացակարգը։
ԱԷԿ-ի մասնագետները շարունակում են ուշադիր հետևել ջրի ծախսի և դրա ջերմաստիճանի փոփոխություններին։ Օբյեկտի հետագա աշխատանքի մասին որոշումները կընդունվեն՝ հաշվի առնելով ընթացիկ հիդրոլոգիական իրավիճակը։
Օպերատորն ընդգծել է, որ գլխավոր խնդիրն է մնում կայանի անվտանգ շահագործման ապահովումն ու բնապահպանական պահանջների պահպանումը։
«Պակշ» ԱԷԿ-ը Հունգարիայի միակ գործող ատոմային էլեկտրակայանն է, որն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի զգալի մասը։ Դրա ռեակտորների աշխատանքը կախված է Դանուբի ջրով հովացումից, ուստի գետի ծայրահեղ ցածր մակարդակը կարող է ազդել կայանի շահագործման ռեժիմի վրա։
Source: https://news.am/hy/news/1052327