ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, թե Չինաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին, բացարձակ հորինվածք է և զրպարտություն։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Ամերիկյան կողմի նման հայտարարությունները բացարձակ հորինվածք են և չարամիտ զրպարտություն, - ասել է նա ճեպազրույցում՝ մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդի համապատասխան պնդումը։ - Չինական կողմը միշտ հավատարիմ է մնացել [այլ պետությունների] ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, դրա նկատմամբ հետաքրքրություն չի դրսևորել և երբեք չի միջամտել Միացյալ Նահանգների ընտրություններին»։

Source: https://news.am/hy/news/1050312