Երկուշաբթի Brent-ը փոքր-ինչ էժանանում է, WTI-ի գնանշումները կայուն են։

Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսները լոնդոնյան ICE Futures բորսայում նվազել են 0,13 դոլարով (0,18%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 71,99 դոլարի։ Ուրբաթ Brent-ը թանկացել էր 0,32 դոլարով (0,45%)՝ մինչև մեկ բարելի դիմաց 72,12 դոլար։

WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի NYMEX-ի էլեկտրոնային սակարկություններում թանկացել են 0,06 դոլարով (0,09%)՝ մինչև մեկ բարելի դիմաց 68,75 դոլար։ Ուրբաթ NYMEX-ում հիմնական սակարկությունները չեն անցկացվել տոնի պատճառով։

Source: https://news.am/hy/news/1048039