Հինգշաբթի առավոտյան նավթի գները չափավոր նվազում են գրանցել՝ երեք օր տևած աճից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները էժանացել են 0,46 դոլարով (0,54%)՝ մեկ բարելի համար հասնելով 84,49 դոլարի։ Չորեքշաբթի օրը Brent-ը թանկացել է 0,22 դոլարով (0,26%)՝ մեկ բարելի համար հասնելով 84,95 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի NYMEX-ի էլեկտրոնային առևտրի ընթացքում WTI-ի օգոստոսյան ֆյուչերսներն էժանացել են 0,26 դոլարով (0,33%)՝ մեկ բարելի համար հասնելով 79,34 դոլարի։ Նախորդ առևտրային սեսիայի ընթացքում պայմանագիրը թանկացել է 0,26 դոլարով (0,33%)՝ մեկ բարելի համար հասնելով 79,6 դոլարի։
Source: https://news.am/hy/news/1050109