Ամերիկացի երկու զինծառայող զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են շաբաթ օրը Հորդանանում ավիաբազային Իրանի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով, Axios-ին հաղորդել են զինվորական պաշտոնյաները։
Սա ամերիկացի զինծառայողների զոհվելու առաջին դեպքն է երկու շաբաթ առաջ մարտական գործողությունների վերսկսվելուց հետո։ Միջադեպի հետևանքով այս պատերազմում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 16-ի։
Շաբաթ օրը իրանական առնվազն երկու բալիստիկ հրթիռ խոցել է Հորդանանում գտնվող Մուաֆֆաք Սալթի ավիաբազան, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր և կործանիչներ։
Source: https://news.am/hy/news/1050539