Միացյալ Նահանգները երեքշաբթի հայտարարել է Հորդանանի հետ առևտրային համաձայնագրի կնքման մասին: Սպիտակ տանը հայտարարել են, որ գործարքը կվերացնի խոչընդոտները ամերիկյան արտահանողների համար և նոր հնարավորություններ կբացի ԱՄՆ արդյունաբերության առանցքային ճյուղերի համար:

Համաձայնագրի շրջանակում Հորդանանը կհանի ոչ տարիֆային առևտրային սահմանափակումները և կընդլայնի իր շուկա մուտքը ամերիկյան ապրանքների, դրանց թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի և ավտոտրանսպորտային միջոցների համար, ասվում է Սպիտակ տան պաշտոնական հայտարարության մեջ:

Source: https://news.am/hy/news/1051017