Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է կառավարության կազմում առաջին կադրային փոփոխությունների մասին և նշել, որ առաջիկայում կլինեն նոր վերադասավորումներ։

Դաշնային կանցլերի գրասենյակի ղեկավար Թորստեն Ֆրային կփոխարինի առողջապահության նախարար Նինա Վարկենը, որը կդառնա այս գերատեսչության առաջին կին ղեկավարը։ Ֆրայը, իր հերթին, Բունդեսթագում կզբաղեցնի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ղեկավարի պաշտոնը՝ հրաժարական տված Յենս Շպանի փոխարեն։

Գերմանիայի առողջապահության նախարար կդառնա ՔԴՄ գլխավոր քարտուղար Քարսթեն Լինեմանը։ Բացի այդ, Գերմանիայի կանցլերի գրասենյակում դաշնային կենտրոնի և երկրամասերի միջև կապերի հարցերով պետական նախարար Միխայել Մայսթերին կփոխարինի թվայնացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ֆիլիպ Ամթորը։

Մերցը նշել է, որ կառավարության կազմում նոր փոփոխությունների մասին կհայտարարվի ավելի ուշ՝ անհրաժեշտ խորհրդակցություններից հետո։

Source: https://news.am/hy/news/1051518