Պենտագոնի պաշտոնական տվյալներում զոհված ամերիկացի զինվորների թվի նվազումը 18-ից 14-ի կապված է տեխնիկական խափանման հետ, որը կվերացվի։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավարի հանրային կապերի հարցերով օգնական Շոն Փարնելը։
Նրա խոսքով՝ սխալը տեղի է ունեցել կորուստների վերլուծության համակարգում տվյալների փոխանցման ժամանակավոր խափանման պատճառով։ Փարնելը նաև մեղադրել է The New York Times թերթին (որն ուշադրություն էր հրավիրել վիճակագրության փոփոխության վրա) ոչ հավաստի տեղեկատվություն տարածելու մեջ։
Ավելի վաղ NYT-ը հայտնել էր, որ Պենտագոնը ցուցակից հանել է չորս զինծառայողի, որոնք զոհվել էին արդեն ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի դադարեցումից հետո։ Թերթը նաև պնդել էր, որ գերատեսչությունը չի բացահայտել տվյալներ տասնյակ ամերիկացի զինվորների մասին, որոնք վիրավորվել էին Հորդանանին հասցված իրանական հարվածների հետևանքով։
Source: https://news.am/hy/news/1051521