ԱՄՆ Կոնգրեսի Սենատը երկուշաբթի օրը կայացած ընթացակարգային քվեարկության ժամանակ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում պաշտպանել է Ջեյ Քլեյթոնի թեկնածությունը։ Նիստի հեռարձակումն իրականացրել է C-SPAN հեռուստաալիքը։

Բանավեճերի ավարտի և Քլեյթոնի հաստատման հարցով քվեարկություն անցկացնելու օգտին քվեարկել է 51 սենատոր, դեմ՝ 43-ը։ Ակնկալվում է, որ վերջնական քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 29-ին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 11-ին հայտարարել էր Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Քլեյթոնի թեկնածության առաջադրման մասին։ Նա նախկինում գլխավորել է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը։ Ազգային հետախուզության տնօրենը համակարգում է ամերիկյան բոլոր 18 հետախուզական մարմինների գործունեությունը։

Սենատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովը հուլիսի 21-ին խորհուրդ է տվել Կոնգրեսի վերին պալատին այդ պաշտոնում հաստատել Քլեյթոնի թեկնածությունը։

Source: https://news.am/hy/news/1052011