Ոստիկանությունը Կապիտոլիումի մոտ հրազենով տղամարդու է ձերբակալել: Միջադեպի մասին հուլիսի 13-ին հայտնել է CNN հեռուստաալիքը։

«Ոստիկանությունը Կապիտոլիումի հյուսիսային բարիկադի մոտ ձերբակալել է մի տղամարդու, որը, նրանց տվյալներով, հրազեն է ունեցել, ինչն արգելված է այդ տարածքում»,- ասված է նյութում։

CNN-ը հրապարակել է ոստիկանության կողմից տղամարդու ձերբակալության տեսանյութը։ Կադրերում երևում է, թե ինչպես են վեց սպաներ շրջապատում ամենագնացը, նրանցից երկուսը պատրաստ վիճակում պահում են զենքը՝ այն ուղղելով վարորդի նստատեղից՝ վեր պարզած ձեռքերով դուրս եկող տղամարդու վրա։

Կադրերում երևում է նաև, թե ինչպես է տղամարդը հեռանում ավտոմեքենայից, սպաներն իջեցնում են զենքերը, այնուհետև մոտենում է մի խումբ և թիկունքում ձեռնաշղթաներ հագցնում նրան: Տղամարդը խոսում է ոստիկաններից մեկի հետ, որը մատնացույց է անում ավտոմեքենայի ներսը՝ բաց պատուհանից հաչող շանը։

Ոստիկանությունը հայտարարել է, որ հյուսիսային բարիկադը հետաքննության ընթացքում փակ կլինի, իսկ աշխատակիցներին խորհուրդ է տրվել խուսափել այդ շրջանից։ Ձերբակալվածի ինքնությունը չի բացահայտվում։

Source: https://news.am/hy/news/1049613