Երաշտի և շոգի պատճառով ալպյան արոտավայրերում կովերի համար ջրի և կերի պակաս է առաջացել։ Շատ ֆերմերներ ստիպված են ռեկորդային վաղ ժամկետներում անասուններին իջեցնել հովիտ և հենց ամռանը խոտ գնել, ինչը նրանց դնում է ծանր դրության մեջ, հայտնում է Euronews-ը։

Ամբողջ ալպյան տարածաշրջանում ֆերմերները տուժում են տևական երաշտից։ Շվեյցարիայում ցամաքել են նույնիսկ բազմաթիվ առվակներ․ բարձրալեռնային արոտավայրերում գտնվող բուսականությունը նույնպես այլևս չի հերիքում։

Անցյալում՝ 2015 և 2018 թվականների երաշտի ժամանակ, Շվեյցարիայում ջուրն Ալպեր էին հասցնում ուղղաթիռներով, բայց ոչ այսքան վաղ․ դա ծախսատար է, իսկ ուղղաթիռային թռիչքներն էլ չափազանց թանկ արժեն։

Ավստրիայի գյուղատնտեսական պալատը նույնպես ահազանգում է․ ձմռանն ու գարնանն այնտեղ սովորականից զգալիորեն քիչ տեղումներ են գրանցվել։ Որոծակի վայրերում ջուրը մեծ դժվարությամբ հովտից հասցնում են ալպյան արոտավայրեր (անասուններին ջրելու համար)։

Դեռ հուլիսի սկզբին անցկացված հարցման համաձայն՝ Ավստրիայի գյուղատնտեսությունների 92․7%-ն արդեն նշել են, որ շարունակվող երաշտի պատճառով կարող է բերքատվության անկում գրանցվել։ Ընդամենը 7․3%-ն է կարխել, որ կարելի է խուսափել կորուստներից։ Ընդհանուր առմամբ, ավստրիական ֆերմերային տնտեսությունները կանխատեսել են բերքի միջինում 20․4% կորուստ։

Source: https://news.am/hy/news/1050888