Մեկ օրում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 168 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
64 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, սառը զենք կրելու,
3-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու,
2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման։
Բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությաննը միջամտելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, ինքնիրավչության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու և այլ դեպքեր։
1-ական դեպք՝ սպանության փորձի, համակարգչային հափշտակության։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Source: https://news.am/hy/news/1050315