«Ուժեղ Վրաստան-Լելո» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել է 13 տարվա ազատազրկման՝ ահաբեկչական գործողության փորձի գործով, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Ըստ գործի նյութերի՝ անցյալ տարվա նոյեմբերին Էլիսաշվիլին փորձել է հրկիզել Թբիլիսիի քաղաքային դատարանի գրասենյակի շենքը: Անվտանգության աշխատակիցները ձերբակալել են նրան, երբ գիշերը մուրճով կոտրել է շենքի արտաքին ճակատի ապակին և ներս թափանցել։
Քննության տվյալներով՝ ընդդիմադիրը դյուրավառ հեղուկ է լցրել գրասենյակային տեխնիկայի վրա, որից հետո ֆիզիկական բախման մեջ է մտել անվտանգության աշխատակիցների հետ:
Դատական նիստի ժամանակ Էլիսաշվիլին հայտարարել է, որ իր գործողությունները եղել են բողոքի ձև՝ ընդդեմ Վրաստանի գործող իշխանությունների։
Source: https://news.am/hy/news/1049161