2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4%-ով՝ կազմելով 1,9 միլիարդ դոլար։ Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությունը։

Հունիս ամսվա փոխանցումների կառուցվածքում առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղից ստացվել է 66,2 միլիոն դոլար (ընդհանուր ծավալի 19,01%-ը)։ Սա 12,68%-ով ավելի է 2025 թվականի հունիսի ցուցանիշից։

Երկրորդ հորիզոնականում Իտալիան է՝ 54,18 միլիոն դոլարով (+4,92%), իսկ եռյակը եզրափակում է Ռուսաստանը, որտեղից կատարված փոխանցումներն աճել են 25,12%-ով՝ հասնելով 51,42 միլիոն դոլարի (ընդհանուրի 14,76%-ը)։

Առաջատար տասնյակում են հայտնվել նաև Գերմանիան (30,36 միլիոն դոլար), Իսրայելը (29,40 միլիոն դոլար) և Հունաստանը (27,52 միլիոն դոլար)։

Միևնույն ժամանակ, Վրաստանի Ազգային բանկն արձանագրում է երկրից դեպի արտերկիր կատարվող դրամական փոխանցումների կտրուկ ակտիվացում։ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանից արտասահման է փոխանցվել 212,8 միլիոն դոլար, ինչը 111,7%-ով գերազանցում է անցած տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը։

Կիսամյակի արդյունքներով՝ Վրաստանից գումարների արտահոսքի հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Ադրբեջանը, ուր փոխանցվել է 36,5 միլիոն դոլար (աճը՝ 75,3%)։ Ստացող հիմնական երկրների առաջատար եռյակում են ներառվել նաև Թուրքիան (33,8 միլիոն դոլար) և Ռուսաստանը (26,1 միլիոն դոլար)։

Source: https://news.am/hy/news/1050503