Գերմանական ավտոհսկան՝ Volkswagen-ը (VW), խնայողության և վերակառուցման ծրագրի շրջանակում 50 տոկոսով կկրճատի մոդելային շարքը՝ շեշտը դնելով շուկայի առավել գրավիչ սեգմենտների վրա։ Այս մասին նշվել է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա կայքում։
Կոնցեռնը նաև նախատեսում է էապես կրճատել ավտոմեքենաների համալրման տարբերակների քանակը մինչև 75 տոկոս։ «Արտադրական հզորությունները կճշգրտվեն շուկայում փոփոխված գլոբալ իրավիճակին և զգալիորեն աճած մրցակցությանը համապատասխան՝ մինչև տարեկան 9 մլն ավտոմեքենա», - նշվել է հայտարարության մեջ։ Ընդգծվել է, որ ընկերությունը «գտնվում է վերափոխման հաջորդ փուլի շեմին՝ ապագայի ծրագրով, որը կոնցեռնը կդարձնի ավելի կայուն, արդյունավետ և մրցունակ»։
Հինգշաբթի VW վարչությունը դիտորդների խորհրդին ներկայացրել է խնայողության և վերակառուցման միջոցառումների փաթեթ, որը ներառում է կոնցեռնը ճգնաժամից դուրս բերելու 12 նախաձեռնություն, ինչպես նաև ապագա զարգացման ծրագիր։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին VW ղեկավարության ծրագրերի մասին՝ մինչև 2034 թվականը կրճատել մինչև 120 հազար աշխատատեղ և փակել Գերմանիայում չորս գործարան։
Source: https://news.am/hy/news/1049105