Շաբաթ՝ 18․07․26 Իրականացնելու ենք արշավ դեպի Արագած լեռան Նիգասար գագաթն ու հյուսիսարևելյան լանջին գտնվող 2 լճերը։ Երևանից ուղևորվում ենք Նիգավան գյուղ, որտեղից բեռնատարով կբարձրանանք մինչև 2700 մետր։ Այնուհետև սկսում ենք վերելք դեպի Նիգասար լեռ (3424 մ)։ Վերելք Նիգասար Նիգասարից հետո շարունակում ենք ճանապարհը դեպի Կուրաղբյուր և Եղնալիճ։ Կուրաղբյուրն ու Եղնալիճը գտնվում են իրարից 230 մետր հեռավորության վրա։ Կուրաղբյուրը ծովի մակարդակից 2995 մետր բարձրության վրա է, իսկ Եղնալիճը՝ 3016 մետր։ Երթուղու երկարությունը՝ 12 կմ Հարաբերական բարձրությունը՝ 800 մ Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ) Հանդիպման ժամը` 06։30 Մասնակցության արժեքը` 12 000 դրամ Արժեքի մեջ ներառված է՝ Տրանսպորտ Ուղեկցորդների ծառայություն Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝ Ուսապարկ (պարտադիր) Ձեռնափայտեր Մեկօրյա սնունդ Ջուր (առնվազն 1,5 լիտր) Դեղատուփ Արևային ակնոց Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային) Տաք հագուստ Լապտեր Անձրևապաշտպան թիկնոց Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան: Ինչպե՞ս գրանցվել՝ Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30): Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը Քայլ 3։ Կատարել փոխանցում Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank) Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001 Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։ Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։ Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։ Առաջիկա արշավներ 7 գագաթ Գեղամա լեռներումՍևանի մայրամուտը ԵղնասարիցՎերելք Արագած․ Երկու գագաթՄթնալիճ, Ռապի լիճ և ԱստղկանԱրշավ դեպի Ջերմուկի տաք ջրերՎերելք Աժդահակ լեռՎերելք Արմաղան լեռՎերելք Խուստուփ լեռԾակքարի լիճ և վերելք Ալուկ լեռ

Source: https://www.armgeo.am/ascent-to-mount-nigasar/