Կիրակի՝ 06․09 Բարձրանում ենք Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը` Աժդահակ լեռը (3597 մ): Երևանից կուղևորվենք Գեղարդ գյուղ, որտեղից բեռնատար մեքենայով (Գազ 52) կբարձրանանք մինչև Պայտասարի ստորոտ: Քայլարշավը սկսում ենք 3000 մետր բարձրությունից։ Սկզբում բարձրանում ենք Կարմիր կատար, որն ունի շատ գեղեցիկ խառնարան։ Վերելք Աժդահակ լեռ Այնուհետև շարունակում ենք ճանապարհը մինչև Աժդահակի գագաթ։ Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Հայաստանի ամենաբարձր՝ Աժդահակի խառնարանային լիճ։ Վերելք Աժդահակ լեռ Արշավի ընթացքում տեսնելու ենք` Վանքի լիճը (Վիշապալիճ) Վիշապաքարերը Աժդահակի խառնարանային լիճը Գեղամա ժայռապատկերները Վիշապաքարեր / Գեղամա լեռներ Երթուղու երկարությունը՝ 12 կմ Հարաբերական բարձրությունը՝ 700 մ Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ) Հանդիպման ժամը` 6։30 Մասնակցության արժեքը` 12 500 դրամ Արժեքի մեջ ներառված է՝ Տրանսպորտ Ուղեկցորդների ծառայություն Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝ Ուսապարկ (պարտադիր) Ձեռնափայտեր Մեկօրյա սնունդ Ջուր (առնվազն 1,5 լիտր) Դեղատուփ Արևային ակնոց Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային) Տաք հագուստ Լապտեր Անձրևապաշտպան թիկնոց Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան: Ինչպե՞ս գրանցվել՝ Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30): Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը Քայլ 3։ Կատարել փոխանցում Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank) Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001 Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։ Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։ Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։ Վերելք Արարատ / 5-օրյա ծրագիրԴեպի Սասուն՝ ջրի պաշտամունքի հետքերովՀամշեն․ յայլաներ, կամուրջներ, ջրվեժներՀիմալայներ՝ Աստվածային երթուղիՍիս և ԲարդողԷվերեստի բազային ճամբար 2026
Source: https://www.armgeo.am/ascent-to-mt-azhdahak/