Կիրակի՝ 13․09․2026 Հրավիրում ենք մասնակցելու Բովաքար լեռան վերելքին։ Բովաքարը համանուն լեռնաշղթայի ամենաբարձր լեռն է։ Բարձրությունը 3016 մետր է։ Լեռնագագաթը գտնվում է Լոռու մարզում, մարգահովիտ գյուղից 6 կմ հյուսիս: Գագաթը սեղանակերպ է, լանջերը ծածկված են քարակույտերով, մերձալպյան և ալպյան բուսականությամբ: Վերելքը սկսելու ենք Մարգահովիտ գյուղից։ Երթուղու երկարությունը՝ 22 կմ Հարաբերական բարձրությունը՝ 1300 մետր Մասնակցության արժեքը՝ 10 000 դրամ Ուշադրություն!!! Վերելքը միջինից բարդ է և պահանջում է լավ ֆիզիկական պատրաստվածություն և արշավային փորձ։
Source: https://www.armgeo.am/%d5%be%d5%a5%d6%80%d5%a5%d5%ac%d6%84-%d5%a2%d5%b8%d5%be%d5%a1%d6%84%d5%a1%d6%80/