Կիրակի՝ 19․07 Բարձրանում ենք Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը` Աժդահակ լեռը (3597 մ): Երևանից կուղևորվենք Գեղարդ գյուղ, որտեղից բեռնատար մեքենայով (Գազ 52) կբարձրանանք մինչև Պայտասարի ստորոտ: Քայլարշավը սկսում ենք 3000 մետր բարձրությունից և քայլում դեպի Աժդահակի գագաթ։ Վերելք Աժդահակ լեռ Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի՝ Հայաստանի ամենաբարձր խառնարանային լիճ։ Վիշապաքարեր / Գեղամա լեռներ Արշավի ընթացքում տեսնելու ենք` Վանքի լիճը (Վիշապալիճ) Վիշապաքարերը Աժդահակի խառնարանային լիճը Գեղամա ժայռապատկերները Երթուղու երկարությունը՝ 12 կմ Հարաբերական բարձրությունը՝ 600 մ Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ) Հանդիպման ժամը` 6։30 Մասնակցության արժեքը` 12 500 դրամ Արժեքի մեջ ներառված է՝ Տրանսպորտ Ուղեկցորդների ծառայություն Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝ Ուսապարկ (պարտադիր) Ձեռնափայտեր Մեկօրյա սնունդ Ջուր (առնվազն 1,5 լիտր) Դեղատուփ Արևային ակնոց Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային) Տաք հագուստ Լապտեր Զանգապաններ Անձրևապաշտպան թիկնոց Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։Ինչպե՞ս գրանցվել՝ Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունըՔայլ 3։ Կատարել փոխանցում Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank) Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001 Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։ Առաջիկա արշավներ Վերելք ՆիգասարՎերելք Արմաղան լեռՎերելք Քաշաթաղ լեռՎերելք Աժդահակ լեռՄթնալիճ, Ռապի լիճ և ԱստղկանՍպիտակասար և Նազելի լիճ

Source: https://www.armgeo.am/ascent-to-mount-azhdahak/