ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ամերիկյան այն հեռուստաընկերությունների հեռարձակման լիցենզիաները չեղարկելու մասին, որոնք հուլիսի 16-ի երեկոյան հրաժարվել էին հեռարձակել հայրենակիցներին ուղղված իր ուղերձը, որը հիմնականում նվիրված էր ազգային ընտրական գործընթացներին ենթադրյալ օտարերկրյա միջամտությանը։
Ամերիկայի նախագահը խիստ քննադատության է ենթարկել այն հեռուստաալիքներին, որոնք որոշում էին կայացրել չիրականացնել նրա ելույթի ուղիղ հեռարձակումը։ «Նրանք գիտեին, թե ինչի մասին է լինելու այն։ Այն փաստի պատճառով, որ իրենց դուր չի գալիս [ուղերձի] թեման, այն պատճառով, որ նրանք գիտեն, թե որքան կոռումպացված է մեր համակարգը, բայց չեն ուզում դա հրապարակել, նրանք և զանգվածային լրատվության մյուս միջոցները դավադրության մաս են կազմում»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։ «Նման խարդախությունը պետք է նշանակի նրանց [հեռարձակման] լիցենզիաների չեղարկում»,- հայտարարել է Թրամփը։
«Չկա անգամ [երրորդ] աշխարհի [որևէ] երկիր, որտեղ ընտրություններն այնպիսին լինեն, ինչպիսին մեզ մոտ են»,- կարծում է Սպիտակ տան ղեկավարը։
Նա ԱՄՆ-ում ընտրությունների ընթացքի վրա լայնածավալ ազդեցություն գործադրելու փորձերի մեջ առաջին հերթին մեղադրել է Չինաստանին։
Source: https://news.am/hy/news/1050282