ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին պաշտոնապես ծանուցել է մարտական գործողությունների վերսկսման և ամերիկյան զինվորականների կողմից Իրանի օբյեկտներին «պաշտպանական հարվածներ» հասցնելու մասին, հայտնում է New York Times պարբերականը՝ հղում անելով պետության ղեկավարի նամակին։
«Նախագահ Թրամփը Կոնգրեսին պաշտոնապես ծանուցել է Իրանում մարտական գործողությունների վերսկսման մասին։ Ուրբաթ Կոնգրեսի առաջնորդներին ուղարկված նամակում... նախագահը գրել է, որ հուլիսի 7-ին ամերիկյան զորքերը «պաշտպանական հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող թիրախներին»»,- գրում է պարբերականը։
Source: https://news.am/hy/news/1049618