ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին համաքաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում մտադիր է անդրադառնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության թեմային։ Այս մասին հայտնել է «Axios» պորտալը։

Ամերիկյան առաջնորդի խորհրդականների թվում գտնվող աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը կխոսի ԱՄՆ ընտրությունների մասին, կներկայացնի Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների վերաբերյալ վերջին տվյալները, ինչպես նաև կանդրադառնա այլ հարցերի, որոնք կարևոր կհամարի։ «Դա տարբեր թեմաների համախումբ է լինելու»,- նշել է խորհրդականը՝ նկատի ունենալով սպասվող ուղերձը։ Խոսելով Իրանին առնչվող իրադարձությունների մասին՝ նա հավելել է. «Իրավիճակը փոխվում է ամեն րոպե, սակայն նա [Թրամփը] ցանկանում է անդրադառնալ դրան»։

Ավելի վաղ ամերիկյան առաջնորդը «Truth Social» սոցիալական ցանցում հայտարարել էր հուլիսի 16-ի երեկոյան նախատեսված հեռուստաուղերձի մասին, սակայն իր ելույթի թեման չէր հստակեցրել։ «MS Now» հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի ելույթը, մասնավորապես, վերաբերելու է 2020 թվականի ամերիկյան ընտրություններին օտարերկրյա միջամտությանը։

Source: https://news.am/hy/news/1049684