ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսպանիան «ուղղվել է» այն բանից հետո, երբ նա քննադատել էր Մադրիդին Իրանում գործողությանը աջակցելու չցանկանալու համար և սպառնացել էր դադարեցնել առևտուրը։

«Մենք խնդիրներ ունեինք, դրանք դեռ կան, բայց Իսպանիան ուղղվել է։ Ես ասացի, որ կդադարեցնեմ առևտուրը։ Նրանք համաձայնեցին մեծ վճարում կատարել, հակառակ դեպքում մենք նույնիսկ չէինք խոսի նրանց հետ», - Թրամփի խոսքերը մեջբերել է Bloomberg գործակալությունը։

ԱՄՆ նախագահը նախկինում ևս հայտարարել էր, որ Իսպանիան ԱՄՆ-ի համար լավ դաշնակից չէ Հյուսիսատլանտյան դաշինքում։ ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում Մեթյու Ուիթաքերը ավելի վաղ նշել էր, որ Վաշինգտոնը հիասթափված է Իսպանիայի գործողություններից ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի ընթացքում և Մադրիդի՝ ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ի մակարդակին հասցնելու անպատրաստակամությունից։ Թրամփը քննադատել էր Մադրիդին Իրանում գործողությանը աջակցելու չցանկանալու համար և սպառնացել էր խզել առևտրային կապերը։

Source: https://news.am/hy/news/1048828