«Ամերիկյան արտադրանքի նկատմամբ Կանադայի խտրական վերաբերմունքին» ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50% լրացուցիչ մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող որոշ ապրանքների վրա։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։

Այս քայլով Թրամփը փորձում է հավասար պայմաններ ապահովել ամերիկյան արտահանման հիմնական ապրանքատեսակների՝ ավտոմեքենաների, ալկոհոլի և կաթնամթերքի համար։

Մաքսատուրքերը չեն տարածվի էներգակիրների, կալիումական պարարտանյութերի և մի շարք այլ ապրանքների, օրինակ՝ ձկնամթերքի ու ռազմավարական հանքանյութերի վրա։ Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 30 օրից։

Source: https://news.am/hy/news/1050836