Այսօր Աթենքի Ակրոպոլիսի թանգարանի մուտքի մոտ, մի տղամարդ առանց որևէ ակնհայտ պատճառի դանակով հարձակվել է հունական ծագմամբ ամերիկացի երկու զբոսաշրջիկների վրա։ Կինը ոտքի թեթև վնասվածք է ստացել, իսկ տղամարդը ծանր վիրավորվել է բազկի շրջանում։ Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց։
Հարձակվողին կալանավորել են։ Kathimerini թերթի տվյալներով՝ նա Հունաստանի 60-ամյա քաղաքացի է, ով, ըստ ամենայնի, չունի մշտական բնակության վայր։ Հաղորդվում է, որ մինչ հարձակումը նա սպառնացել է նաև մի քանի անցորդների։
Ոստիկանությունը ենթադրում է, որ տղամարդը կարող է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալ։ Հարձակման շարժառիթն առայժմ անհայտ է, հայտնում է Bild-ը։ Ավելի վաղ կասկածյալին արդեն կալանավել են վիրավորանքներ հասցնելու համար։
Source: https://news.am/hy/news/1050949