ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ, հաղորդում է Associated Press-ը:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ Սիրիային ահաբեկչության հովանավոր պետությունների ամերիկյան ցանկից հնարավոր հեռացման վերաբերյալ, Թրամփը հայտարարել է. «Կարծում եմ՝ ես դա կանեմ: Ինչո՞ւ ոչ: Նա հիանալի աշխատանք է կատարել»։

Ինչպես ընդգծում է գործակալությունը, չնայած անցյալում «Ալ-Կաիդա» խմբավորման շարքերում աշ-Շարաայի ունեցած մասնակցությանը, նա ստացել է Թրամփի աջակցությունը՝ Սիրիան և Արևմուտքի հետ նրա հարաբերությունները վերականգնելու ձգտման մեջ:

Source: https://news.am/hy/news/1048664