ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան կարևոր է Միացյալ Նահանգների համար, բայց կարևոր չէ Դանիայի համար։
«Գրենլանդիան շատ կարևոր է Միացյալ Նահանգների համար, բայց այն կարևոր չէ Դանիայի համար»,- ասել է Թրամփը Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Վաշինգտոնը կղզին վերցրել էր իր պաշտպանության տակ այն բանից հետո, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դանիան օկուպացվել էր նացիստների կողմից, սակայն հետո այն «հիմարաբար» վերադարձրեց։
Source: https://news.am/hy/news/1048569