ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Չինաստանը 2020 թվականին անօրինական հասանելիություն է ստացել ԱՄՆ 220 միլիոն ընտրողների ցուցակներին։

«2020 թվականի ընտրական ցիկլից սկսած՝ որոշակի ժամանակահատվածում Չինաստանը իրականացրել է պատմության մեջ, հավանաբար, ամենամեծ տվյալների արտահոսքը։ Սա թույլ է տվել Չինաստանին անօրինական կերպով ձեռք բերել 220 միլիոն ամերիկացի ընտրողների ցուցակներ։ Այս տվյալները ներառում էին անուններ, հասցեներ, հեռախոսահամարներ, քաղաքական պատկանելություն և այլ զգայուն տեղեկություններ», - ասել է նա Սպիտակ տնից ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում։

Source: https://news.am/hy/news/1050274