Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբասում ԱՄՆ հարվածների հետևանքով ոչնչացվել է 30 ձկնորսական նավակ, հաղորդել է Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով տեղիան ձկնորսական կոոպերատիվին։
«Հուլիսի 8-ին և 9-ին Հորմոզգան նահանգի առափնյա գոտու դեմ իրականացված գրոհների ընթացքում, այն բանից հետո, երբ ԱՄՆ բանակի երկու արկ հարվածել է Բենդեր Աբասի նավամատույցին, առնվազն 30 ձկնորսական նավակ է ոչնչացվել», - նշվել է հաղորդագրությունում։
Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-9-ին Իրանի դեմ իրականացրել են հզոր հարվածների շարք։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը պնդել էր, որ դա իբր արվել է ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք անցնում էին Հորմուզի նեղուցով։ Իրանի զինվորականները պատասխանել են հարվածներով ԱՄՆ բազաներին Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում։
Source: https://news.am/hy/news/1049068