Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Այս մասին հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ից։
Իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման միջոցառումները, սակայն վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, արձանագրվել է կենսաբանական մահ։
ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ 1 տարեկան երեխան տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։ Նա ընկել է 3-րդ հարկից։ Երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Source: https://news.am/hy/news/1049514