ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հանձնարարել է ուժեղացնել երկրի մի շարք շրջաններում բնական աղետներին հակազդելու միջոցառումները։ Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ինչպես նշվում է, Չինաստանի առաջնորդը մատնանշել է ջրհեղեղների բացասական հետևանքների կանխարգելման և օպերատիվ վերացման անհրաժեշտությունը։ Նա պահանջել է առավելագույն ջանքեր գործադրել փրկարարական գործողություններ իրականացնելու, տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու և բնակչությանը վտանգավոր գոտիներից տարհանելու համար։

Չինաստանի բազմաթիվ շրջաններում շարունակվում են տեղատարափ անձրևները, որոնք դարձել են ջրհեղեղների և տարերային աղետների պատճառ։ Հաղորդվում է զոհերի և տուժածների, ինչպես նաև ենթակառուցվածքային օբյեկտների ավերածությունների մասին։

Source: https://news.am/hy/news/1048277