Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպմանը «ամերիկացի պաշտոնակցին է ներկայացրել շփման գծում տիրող իրական իրավիճակը» և «ընդգծել է Ուկրաինային սպառազինություններով հետագա զինման անթույլատրելիությունը», ինչպես նաև հայտարարել է «եվրոպական երկրների ապակայունացնող քաղաքականության մասին»։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Հանդիպումը կայացել է ԱՍԵԱՆ-ի ֆորումի շրջանակում և տևել է մոտ կես ժամ․ սա 2025 թվականից ի վեր Լավրովի և Ռուբիոյի չորրորդ երկկողմ հանդիպումն է եղել։

Ինչպես նշված է հաղորդագրությունում, Լավրովը «վերահաստատել է հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը ռուսական կողմի պատրաստակամությունը» և «հավատարմությունը» այն առաջարկներին, որոնք «ներկայացվել էին ամերիկյան կողմից» անցյալ տարվա օգոստոսին Ալյասկայում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ «ՌԴ նախագահը համաձայնություն տվել էր այդ նախագծին», — ընդգծվում է մամուլի հաղորդագրությունում։

Source: https://news.am/hy/news/1051301