«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նիստը, որը խորհրդանշելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող նոր քաղաքական դասավորության մեկնարկը։ Նիստը, ինչպես սահմանված է Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։

Ազգային ժողովում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժեր՝

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 64 մանդատ,«Ուժեղ Հայաստան»՝ 29 մանդատ,«Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։

Թեև ՔՊ-ն պահպանել է խորհրդարանական մեծամասնությունը, առաջիկա նստաշրջանը խոստանում է լինել մրցակցային, հատկապես մշտական հանձնաժողովների և օրենսդրական առաջնահերթությունների շուրջ։

Ամենաուշագրավ զարգացումները կապված են Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հետ։ Թեկնածուների ցանկը ցույց է տալիս, որ հատկապես իշխող խմբակցության ներսում մի շարք հանձնաժողովների համար առկա է լուրջ մրցակցություն։

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր արդեն ՔՊ վարչության գրասենյակում կընտրեն իշխանությունների համար մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ։

Այս հանձնաժողովի դեպքում առաջադրված է մեկ թեկնածու, ինչը նշանակում է, որ այստեղ անակնկալներ չեն սպասվում։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

Սա, թերևս, ամենաթեժ մրցակցությունն է, բայց Վիլեն Գաբրիելյանի դիրքերն առավել ամուր են․ նրա լոբբինգը լավ է աշխատել։ Մյուսները պասիվ են եղել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

Նազելի ԲաղդասարյանՄարիամ ՊողոսյանԶարուհի ԲաթոյանԼիլիթ ՍտեփանյանԱրթուր Հովհաննիսյան

Հինգ թեկնածուի առաջադրումը վկայում է, որ սոցիալական բլոկը շարունակում է մնալ իշխանության ներսում առավել պահանջված ուղղություններից մեկը։

Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

Օգոստոսի 2-ի անդրանիկ նիստում նախատեսված է քննարկել հինգ հիմնական հարց՝

Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն,ԱԺ նախագահի ընտրություն,ԱԺ նախագահի տեղակալների ընտրություն,Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն,Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարց, եթե նման նախագիծ ներկայացվի։

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված է Ռուբեն Ռուբինյանը, իսկ փոխնախագահների պաշտոններում՝ Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը ՔՊ խմբակցությունը վարչապետի թեկնածուի ընտրության նախագիծը կուղարկի Հանրապետության նախագահին։ Նախագահի կողմից համապատասխան որոշումը ստորագրելուց հետո հինգօրյա ժամկետում պետք է ձևավորվի նոր կառավարությունը»։

Source: https://news.am/hy/news/1052184