Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Քալիբաֆը նախազգուշացրել է ԱՄՆ-ին հետագա սրացումից և հայտարարել, որ Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմաններով։

«Եթե հարվածեք, պատասխան հարված կստանաք։ Իզուր մի կռվեք, այլապես ավելի խոր կխորտակվեք։ Հորմուզի նեղուցը կբացվի միայն իրանական պայմաններով, ոչ թե ամերիկյան սպառնալիքների միջոցով», - հինգշաբթի X սոցիալական ցանցում գրել է Քալիբաֆը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում «մինչ այժմ չեն հասկանում, որ ահաբեկումն ու խոստումների խախտումն այլևս անպատիժ չի մնում»։

Ավելի վաղ Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ օբյեկտներին։ Բացի այդ, հեռուստաալիքի տվյալներով, իրանական հրթիռներն ուղղված են եղել Հորդանանում գտնվող Ալ-Ազրաք ավիաբազային։

Վերջին երկու գիշերներին ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի դեմ հարվածները։ Թեհրանում խոստացել են, որ այդ հարվածներն անպատասխան չեն թողնի։

Source: https://news.am/hy/news/1048745