ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում ՀՀ Լոռու մարզի գյուղ Օձուն 5, 71 հասցեում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), «ՍԱՐԳԻՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:

Ստուգմամբ պարզվել է, որ Ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է ավտոգազալիցքավորման ճնշակյանի գազաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Source: https://news.am/hy/news/1048327