Ամերիկացի զինվորականները վերջին երկու օրվա ընթացքում հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցի շրջանում Իրանի ավելի քան 170 ռազմական օբյեկտների, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM)։
CENTCOM-ի տվյալներով՝ հարձակումների թիրախ են դարձել հակաօդային պաշտպանության համակարգերը, անօդաչուների և հրթիռների պահեստները, արագընթաց ռազմական նավակները, ինչպես նաև Իրանի ափամերձ հատվածում գտնվող լոգիստիկ ենթակառուցվածքի օբյեկտները։
Ամերիկյան հրամանատարությունում հայտարարել են, որ գործողությունն ուղղված է Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության վրա հարձակումներ իրականացնելու Իրանի հնարավորությունների թուլացմանը։
Ինչպես նշում է The New York Times-ը, ներկայիս գործողության մասշտաբը զգալիորեն գերազանցում է նախորդ էսկալացիան․ խոցված թիրախների թիվը մոտ 14 անգամ ավելի մեծ է եղել, քան հունիսին Իրանի դեմ ամերիկյան երկօրյա հարվածների շարքի ընթացքում։
Source: https://news.am/hy/news/1048910