Անհայտ գնորդը ձեռք է բերել Նյու Յորքի Քուինս շրջանում գտնվող այն առանձնատունը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցկացրել է իր կյանքի առաջին չորս տարիները։ Այս մասին գրել է New York Post (NY Post) թերթը։
Ոչ գնորդի անունը, ոչ էլ գործարքի արժեքը դեռ հայտնի չեն։ Սկզբում՝ 2025 թվականի նոյեմբերին, տունը վաճառքի էր հանվել 2,3 մլն դոլարով, սակայն մինչև 2026 թվականի ամառ պահանջվող գինը նվազել է մինչև 1,99 մլն դոլար։
Անգլիական ոճի տունը 1940 թվականին կառուցել էր ԱՄՆ ներկայիս առաջնորդի հայրը՝ Ֆրեդ Թրամփը։ Այն գտնվում է Քուինսի ունևորների Jamaica Estates թաղամասում։ Ապագա նախագահն ընտանիքի հետ այնտեղ ապրել է մինչև 1950 թվականը, երբ նրանք տեղափոխվել են նույն շրջանում գտնվող ավելի ընդարձակ տուն։
2025 թվականին ռիելթոր Թոմի Լինը շենքը գնել էր 800 հազար դոլարից մի փոքր ավելի գումարով։ Նրա խոսքով՝ նա հանձն է առել այս նախագիծը «միայն այն պատճառով, որ սա Թրամփի մանկության տունն է»։ Ռիելթորը շենքի վերականգնման և վերակառուցման մեջ ներդրել է ևս 500 հազար դոլար՝ ամբողջությամբ թարմացնելով ներքին հարդարանքն ու սենյակների դիզայնը։
Source: https://news.am/hy/news/1050300