ԱՄՆ-ի ներկայացուցիչը հայտնել է NBC News-ին, որ գիշերային հարձակումները Իրանի վրա իրականացվել են նեղուցում նավերի վրա իրանական հարվածների պատճառով։
«Այս պատասխանը միջազգային ահաբեկչության գործողությունների անմիջական հետևանքն է, որոնք Իրանը կատարել է Օրմուզի նեղուցով անցնող խաղաղ նավերի դեմ», — հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։ «Իրանցիները գիտեն իրենց անհեթեթ գործողությունների հետևանքների մասին, սակայն միևնույն է որոշել են իրականացնել այս հարձակումները»։
Ամերիկացի պաշտոնյան այս հարվածները բնութագրել է որպես ավելի լայնածավալ, քան ԱՄՆ-ի նախկին պատասխան հարվածները Իսլամական Հանրապետության դեմ, և նշել, որ դրանք հասցվել են ռազմաօդային ուժերի կործանիչների և ռազմածովային ուժերի տակտիկական ինքնաթիռների կիրառմամբ։
Source: https://news.am/hy/news/1048516